Jump to content

Ռազմական ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

։

Ռազմական ոստիկանության ծառայող, Կորեայի Հանրապետություն
Ռազմական ոստիկանության ծառայող,Սլովակիա
Ռազմական ոստիկանության սպաներ, Ղազախստան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 5-ին։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի, Նախարարի հրամանների, Նախարարության և ՌՈ կանոնադրությունների հիման վրա։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խնդիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության գործունեությունն ուղղված է ապահովելու Նախարարության և ՀՀ զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների կանխարգելման և պետական գույքի պահպանության գործընթացում Նախարարության, ինչպես նաև Ռազմական ոստիկանությանն օրենքով վերապահված խնդիրների կատարումը։ Իր գործունեության ուղղվածությանը համապատասխան Ռազմական ոստիկանությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին,

2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխման, կանխնման, խափանման և բացահայտման ուղղությամբ աշխատանքների իրականացումը,

3) Նախարարությանը և ենթակա մարմիններին ամրացված պետական գույքի պահպանության և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը,

4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործման և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը,

5) զորամասերի, զինվորական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ իրավախախտումների կատարման պատճառների, դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրերի ու առաջարկների ներկայացումը,

6) իրավապահ մարմինների հետ համագործակցությունը և աջակցության ցուցաբերումը,

7) նախարարության համակարգում պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը,

8) այն զինծառայողների անվտանգության ապահովումը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց,

9) զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացման գործընթացին աջակցությունը,

10) զինված ուժերի տրանսպորտային միջոցների գրանցումը և հաշվառումը,

11) զինված ուժերի տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննության կազմակերպումը և անցկացումը,

12) զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցումը,

13) շարժական և անշարժ հսկիչ կետերում ծառայության իրականացումը,

14) պարետային ծառայության կազմակերպումը,

15) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության իրականացումը և վարչական տույժերի նշանակումը,

16) Ռազմական ոստիկանության համակարգում ներքին քննությունների անցկացումը,

17) զինվորական կառավարման մարմինների (հատուկ օբյեկտների) պահպանության կազմակերպումը,

18) Ռազմական ոստիկանության համակարգում բոլոր տեսակի ապահովման հարցերով աշխատանքների կազմակերպումը,

19) Ռազմական ոստիկանության համակարգում կադրային աշխատանքների կազմակերպումը,

20) խաղաղապահ և հումանիտար առաքելություններին մասնակցությունը,

21) Ռազմական ոստիկանության մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական կիրառման, մարտական պատրաստության փաստաթղթերի, պլանների մշակման աշխատանքների իրականացումը,

22) զինծառայողների տեղափոխությունների և ուղեկցման իրականացումը,

23) ընդունիրչ-բաշխիչի բաժանմունքի, կայազորային կարգապահական վաշտերի, կայազորային կարգապահական մեկուսարանի, կարգապահական և հատուկ գումարտակների գործունեության կազմակերպումը և այդ գործունեության վերահսկումը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռազմական ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական մարմնից, տարածքային ստորաբաժանումներից, որոնք կարող են ունենալ ներքին և տարածքային կառուցվածքային միավորներ, ինչպես նաև կարգապահական ու հատուկ գումարտակներից և կայազորային կարգապահական մեկուսարանից։
  • Ռազմական ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը։
  • Ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ռազմական ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ։

ՀՀ նախագահի 2020 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

գնդապետ Հովհաննես Հարությունյան 1992թ․

գնդապետ Սերգեյ Աթաբեկյան 1992-1994թթ․

գնդապետ Վահրամ Խորխոռունի 1994-1997թթ․

գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյան 1997-2010թթ․

գնդապետ Արամ Տեր-Սահակյան 2010-2011թթ․

գնդապետ Արմեն Սահակյան 2011-2012թթ․

գեներալ-մայոր Սամվել Ղուկասյան 2012-2017թթ․

գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյան 2017-2020թթ․